Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել. Սեյրան Օհանյան
Հայաստանը չի կարող ՀԱՊԿ–ի մեջ չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պտասխանելով անվտանգության այդ կառույցի արդյունավետության մասին հարցին։
«Հայաստանը չի կարող այդ կառույցի մեջ չլինել, որովհետև ՀԱՊԿ–ը նաև մեր աշխարհագրությանն է մոտ, որովհետև մենք նաև տարածաշրջանի հետ կապված հավաքական անվտանգության խնդիրներ ունենք։ Ես միշտ ասում եմ, որ ՀԱՊԿ–ի ու ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է մեր աշխարհագրությունն ու մեր մնացած բոլոր հարաբերությունները` ռազմավարական գործընկերությունը, պատմությունը, մշակույթը և այլն»,– ասասց Օհանյանը։
Նախկին նախարարը դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ–ի որոշումը կապված Հայաստանի դիմումի հետ` առաջարկելով սպասել ՀԱՊԿ ներկայացուցիչների Հայաստան կատարելիք այցին ու իրավիճակի վերաբերյալ նրանց գհանատականին։



