հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանը բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանը բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում

Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որում ներկայացված են ՀՀ կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9 դաշտից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց։
 
ՏՀԶԿ զեկույցով Հայաստանն առաջընթաց է արձանագրել հետևյալ ոլորտներում. հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման կանխարգելման և գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, պետական գնումների ոլորտում բարեվարքության ապահովման և կոռուպցիոն հանցագործությունների քննության:
 

  • Կիսվել: