հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Ուզբեկստանի հետ հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, վստահության և փոխօգնության սկզբունքների վրա։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կշարունակեն հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։

  • Կիսվել: