Հայաստանում որևէ «կալանավորված» ռուսական ինքնաթիռ չկա. ՔԿ
Հայաստանում որևէ «կալանավորված» ռուսական ինքնաթիռ չկա: Այս մասին հայտնել է զրույցում հերքեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը:
«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Աղաբեկյանը:
Նշենք, որ ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել էր, որ ռուսական ավիաընկերություններից գրեթե 80 ինքնաթիռ ձերբակալվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով: Նա նշել էր նաև, որ օդանավերը ձերբակալվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում:



