հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպանը հայերենով ողջույնի խոսք է ուղղել հանրությանը

Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպանը հայերենով ողջույնի խոսք է ուղղել հանրությանը

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության նոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով ողջունել է Հայաստանի հանրությանն ու նշել, որ ցանկանում է ճամփորդել Հայաստանի տարբեր մարզերում, ճանաչել Հայաստանի մշակույթն ու պատմությունը։

Տեսանյութը, որում նա հանրությանն է ուղղում իր ողջույնի խոսքը, հրապարակվել է դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Բարև Ձեզ, ես Ալեքսանդրան եմ՝ Միացյալ Թագավորության նոր դեսպանը Հայաստանում։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հատկապես հիմա, երբ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը որոշել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հուսով եմ, որ կհանդիպենք և կճամփորդենք Հայաստանի մարզերով։ Ուզում եմ սովորել Հայաստանի մշակույթն ու պատմությունը Ձեզ հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք»,-նշում է Քոուլը։

  • Կիսվել: