Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Այսօր՝ հունիսի 6-ին, Հայաստանում լռության օր է։ Վաղը՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան ԱԺ հերթական ընտրություններ, որոնց մասնակցելու են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։
2026 թվականի մայիսի 29-ի դրությամբ ընտրական ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 485 232 մարդ, որից տեղամասերում գրանցված ընտրողների թիվը կազմել է 22 742, չգրանցված ընտրողների թիվը ՝ 492, իսկ տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով ընտրողների թիվը ՝ 8: Քվեարկությունը տեղի կունենա 2005 ընտրատեղամասում:



