երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանում ԵՄ առաքելությունն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք. Հաջիզադե

Հայաստանում ԵՄ առաքելությունն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ, որը, նրա խոսքով, հակասում է ձեռք բերված նախնական համաձայնություններին: 

«Ի հեճուկս այդ առաքելության հայտարարած նպատակների՝ նպաստել տարածաշրջանային կայունությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը, առաքելությունը լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության գործիք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ադրբեջանահայկական սահմանին երրորդ կողմերի ուժերի չտեղակայումը մեր կողմից առաջ է քաշվել որպես խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը և արդյունքում ընդունվել։

Երրորդ կողմի ուժեր ասելով՝ մեր երկիրը նկատի ունի նաև Եվրոպական միության առաքելությունը, և մեր դիրքորոշումն այդ ուղղությամբ հայտնի է Հայաստանին որպես առաքելությունը ընդունող կողմ:

Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի այդ պայմանավորվածության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները»,-նշել է նա

  • Կիսվել: