շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի

Հայաստանում արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի

Պարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։ Այս  մասին  ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», - ասաց Վահան Հունանյանը։

Նա նշեց, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։

 

  • Կիսվել: