հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հայաստանն ու Ադրբբեջանը հասկանում են՝ խաղաղությունը շատ աշխատանք է պահանջում. Հաջիև

Հայաստանն ու Ադրբբեջանը հասկանում են՝ խաղաղությունը շատ աշխատանք է պահանջում. Հաջիև

Արդար խաղաղության հիման վրա մենք ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասում։

Ըստ APA-ի՝ հղում անելով Al Jazeera-ին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Կատարում կայացած Դոհայի ֆորումում։

Նա նշել է, որ վերջերս ստորագրված խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր արդյունք չեն տվել, քանի որ դրանք ստորագրելուց հետո կողմերը իրենց զգում են «հարմարավետության գոտում»։

«Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են խուսափել այս իրավիճակից։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի շատ աշխատանք է պահանջվում», – ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական ​​կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։

  • Կիսվել: