ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը։

 Եվրոպական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները։ Մոտ մեկ ամսից, իհարկե, ընտրություններ են անցկացվելու։ Եվրոպական հեռանկարը ևս բանակցությունների սեղանին է, և Հայաստանը ինքնուրույն կկայացնի այդ հարցի վերաբերյալ իր որոշումը»,-նշել է Կալասը։ 

 

  • Կիսվել: