երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները. ՀՀ ԱԳ նախարար

 Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, և դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ մամուլի համար հայտարարությանը:

 
«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Այս գործընթացում առանձնահատուկ դերակատարություն ունի դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը»,-ասաց նախարարը՝ ողջունելով Հայաստանում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում Շվեդիայի աջակցությունը»,-ընդգծեց Արա Այվազյանը:

  • Կիսվել: