Հայաստանին հանրաքվե կպահանջվի, եթե Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումը սկսի խանգարել ներկայիս եվրասիական ինտեգրմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկիրն առայժմ, հակառակը, խոսում է այն մասին, որ մնում է միավորման կազմում: Երբ, այսպես ասենք, այլ ձևաչափերի հանդեպ կողմնորոշումն արդեն կխանգարի այս միավորմանը մասնակցելուն, այն ժամանակ կպահանջվի ժողովրդի որոշումը»։
 
Կրեմլի խոսնակը նաև հավելել է. «Ժողովուրդը խելացի է: Կտեսնի»։