հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել

Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներն այս պահի դրությամբ 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել կարգավորման գործընթացի շրջանակում։ Հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
 

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են չորս անգամ` դեմ առ դեմ, և 500 անգամ զրուցել հեռախոսով»,- գրում է թերթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական A Haber հեռուստաալիքը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների հինգերորդ հանդիպումը նախանշված է սեպտեմբերին։
 

  • Կիսվել: