երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում՝ տեսանյութով

Հայաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Երևանում՝ տեսանյութով

Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ողջունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: