չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու. ԱՄՆ կոնգրեսական

Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր, որ դադարեցվեն բռնությունները, եւ հրադադար հաստատվի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի։

«Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք եւ այս այցի ընթացքում էլ մենք շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թվականի հակամարտության հետ կապված»,- պատասխանեց Նենսի Փելոսին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերն էլ իր հերթին ասաց, որ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները:

«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», - հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։

  • Կիսվել: