ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում: Ինչպես  տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

  • Կիսվել: