հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված հարձակումը

Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված հարձակումը

Հայաստանի քրդական համայնքը, որը մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, դատապարտում է սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ հարձակումը։ Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Մենք մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին ու միշտ կանգնելու ենք նրա կողքին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են իրականացնում քուրդ ժողովրդի նկատմամբ, կոչ եմ անում թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ հայրենակիցներին, որ սատար կանգնեն և իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ դեմն առնելու թուրքական ու ադրբեջանական իշխանությունների այս հեռահար նպատակները», -հայտարարեց Հասանովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: