Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը. Փաշինյան
Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը. Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Թուրքիայի կողմից արդեն սկսվել է և երկաթուղին բացվելու է, մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»։


