հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ

Հայաստանի հետ սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են հաղորդակցային նախագծեր։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի պահից ի վեր մենք փաստացի ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունը շարունակվել է, սկսվել են առևտրատնտեսական կապեր, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը.

«Միևնույն ժամանակ մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք կնայեն այլ ապագայի: Սա իսկապես պատմական հնարավորություն է: Սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով: Խաղաղությունը պետք է տեսանելի և զգալի դառնա տեղերում, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Էլչին Ամիրբեկովը:

  • Կիսվել: