երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում որևէ երաշխավորի անհրաժեշտություն չկա». Ալիև

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում որևէ երաշխավորի անհրաժեշտություն չկա». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում որևէ երաշխավորի անհրաժեշտություն չկա:

՛՛Խաղաղության պայմանագրում մենք ոչ մի երաշխավորի կարիք չունենք։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմաններն այժմ ստեղծված են։ Հայաստանն ուզում է, որ խաղաղության այս պայմանագիրը երաշխավորներ ունենա։ Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա՛՛,-ասել է Ալիևը չորեքշաբթի օրը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ դա կլինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ:

՛՛Մեզ այնտեղ (խաղաղության պայմանագրում-խմբ.) ոչ մի երաշխավոր պետք չէ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք դեմ չենք դրան։ Սակայն այդ օգնությունը չպետք է պարտադրված լինի՛՛,-հայտարարել է Ալիևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: