չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է անցկացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը և «Զանգեզուրի միջանցքը»:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը։ Ընդգծում ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,-հայտարարել են Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում:

  • Կիսվել: