երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով եւ անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել

«Հայաստանի Հանրապետություն»․ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով եւ անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տարածաշրջանային հակամարտությունները հենց դադարի այն վիճակում են, երբ կարող են բորբոքվել ինչպես կողմերից մեկի հրահրմամբ, այնպես էլ միտումնավոր՝ արտաքին խառնակչությամբ: Արտաքին միջամտության պատճառ կարող է լինել նաեւ որեւէ հակամարտության կողմերից մեկի սադրանքը մյուս հակամարտության կողմերից մեկի նկատմամբ: Նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով եւ անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել:

Ասենք՝ թուրք-սիրիական հակամարտության ընթացքում Ադրբեջանը որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը, հատկապես որ պարտված կողմ է, իր վրա վերցնելով թուրքական իշխանության վրա կուտակված միջազգային ճնշումների մի մասը: Միաժամանակ փորձելով օգտվել նաեւ միջազգային հանրության համար առավել դժվար իրավիճակից, երբ պետք է կարգավորել ոչ թե մեկ, այլ երկու հակամարտություն, կարող են ավելի մեծ վտանգի վերածվել՝ տարածաշրջանում պատերազմական լայնածավալ դրություն ստեղծել:

Նման ծավալումը նախ եւ առաջ մենք, ամբողջ հայությամբ պետք է հաշվի առնենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավատ տարբերակը նկատի ունենալով նախապատրաստվենք եւ միշտ պատրաստ լինենք, եթե անգամ դա հետագայում բացառվի:

Բաքվում հույս ունեն, որ իսրայելական (կամ ամերիկյան) կողմի՝ Իրանի հետ բախման դեպքում իրենք կկարողանան հարեւան երկիր ներխուժել եւ տիրանալ իրանական Ադրբեջաններին (Արեւմտյան եւ Արեւելյան, որ իրականում Ատրպատական են կոչվել եւ ոչ մի կապ չունեն մեկդարյա Ադրբեջանի հետ): Ինչպես Արեւմտյան Հայաստանն է բնակեցվել թուրքերով, քրդերով, թուրքմեններով եւ այլազգիներով (ըստ թուրքական տեղեկատվության՝ այսօր նաեւ Ադրբեջանից տեղափոխված հազարավոր ադրբեջանցիներով), այդպես էլ բնակեցվել են նշյալ տարածքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: