ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Կաննի կինոշուկայում կներկայացվի «Դրախտի դարպասը» ֆիլմը

«Հայաստանի Հանրապետություն». Կաննի կինոշուկայում կներկայացվի «Դրախտի դարպասը» ֆիլմը

«Յուրաքանչյուր կինոգործչի համար պատիվ է ընդգրկվել Բեռլինի միջազգային կինոփառատոնում եւ ներկայանալ սեփական կինոարտադրանքով: Խոսքը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին նկարահանած «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին է, որ երկու տարի առաջ Բեռլինում անցկացված միջազգային փառատոնի ժամանակ ներկայացված 3500 աշխատանքի մեջ ընդգրկվեց 250 լավագույն ֆիլմերի ցանկում ու այստեղ էլ դրվեց ստեղծագործության հաջողության մեկնարկը:

Ֆիլմը, որ Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի համատեղ արտադրություն է, հայտնի կինոռեժիսորների եւ կինոսցենարի հեղինակների կողմից, ովքեր հանձնախմբի կազմում էին, բարձր գնահատանքի արժանացավ եւ համալրեց 17 արժեքավոր գործերի  շարքը: Ջ. Ավետիսյանի համոզմամբ, ֆիլմի հաջողության գաղտնիքը հանրահայտ կինոգործիչների հետ համագործակցության խորացումն է, ինչը լայն հորիզոններ է բացում միջազգային հարթակ դուրս գալու եւ Արցախն ու Հայաստանն ամենատարբեր ձեւաչափերով աշխարհին ներկայացնելու համար: Ասվածի վառ ապացույցն է օրեր առաջ ֆրանսիական միջազգային շատ հայտնի կառույցի հետ ստորագրած համաձայնագիրը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրման վերաբերյալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: