ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ 1918 թ. մայիսի 28-ին տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը

«Հայաստանի Հանրապետություն»․ 1918 թ. մայիսի 28-ին տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝  Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը:

 

Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների  քաղաքական ղեկը վարելու»:

Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը՝ իրականության ճշգրիտ ներկայացումները չեն:

Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձևաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների և այլ հանրային միավորների միջոցով:

Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաև Հայ առաքելական եկեղեցին: Հետևաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին ՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձևավորվեցին Առաջին հանրապետության պետական ինստիտուտները և Ազգային կառավարությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: