Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը.Միխայիլ Գալուզին
Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա ընդգծել է, որ ինչ-որ փուլում Երևանն ամեն դեպքում ստիպված կլինի որոշում կայացնել:
«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլառփուլ, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ փուլում ստիպված կլինեն որոշում կայացնել»,- «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։