հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները․ Նախագաի շնորհավորական ուղերձը

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները․ Նախագաի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։ Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործակցությունը՝ հնարավորինս օգտագործելով առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

 Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ 

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։  

  • Կիսվել: