երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը

Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ ունենալու իրագործելիությունը։

«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, և Հայաստանի խորհրդարանի նախագահը և այլ գործիչներ», - ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս սահմանապահները պետք է հեռանան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել այդ օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։

Ուրբաթ օրը Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ իր քաղաքական ուժը մտահոգված է ռուս սահմանապահների ներկայությամբ, և այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: