Հայաստանի՝ Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու դիրքորոշումը դրական է. Կարասին
Հայաստանի՝ Եվրախորհրդի հռչակագրին չմիանալու դիրքորոշումը Lenta.ru-ի հետ զրույցում դրական է որակել Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Նա այս առնչությամբ նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես կոչված Միջազգային քրեական դատարանը հակառուսական կեցվածք է որդեգրել և հարվածի տակ է դրել մեր պետության ղեկավարին, Երևանի այս որոշումը արժանի է դրական մեկնաբանության»:
Հիշեցնենք, որ հռչակագրով խրախուսվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ձերբակալելու» օրդեր տրամադրելու հնարավորությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽ արդարադատության նախարարներն Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել, որին Հայաստանը չի միացել: