երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա․ դեսպան Խաչատրյան

Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա․ դեսպան Խաչատրյան

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո Մոնակոյի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին։ 

Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ մշակութային երեկոն միավորել է երաժշտասերներին Մոնակոյում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։  

«Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ` Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, իսկ այս համերգը երկու երկրների միջև բարեկամական կապերի գեղեցիկ դրսևորում է»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։  

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարության ներկայացուցիչներ, Ազգային խորհրդի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։ 

  • Կիսվել: