երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Ժնևում պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը եւ ոչ ռազմական օբյեկտներին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Ժնևում պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը եւ ոչ ռազմական օբյեկտներին

Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները Ժնեւում պայմանավորվել են հարվածներ չհասցնել քաղաքացիական բնակչությանը եւ ոչ ռազմական օբյեկտներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կողմերին կրկին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:

Կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների անհապաղ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնց թվում են.

Կողմերը միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ՝ աջակցելու համար։

Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայումս կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը ՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով։

Կողմերը գրավոր կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:

Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: