Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է. Միրզոյանը՝ Լյուքսեմբուրգում
Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զրուցել է մամուլի ներկայացուցիչների հետ:
«Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից՝ քննարկելու միջտարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն և ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները:
Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է և երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ՝ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում»,-ասել է նա:


