հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար. Բոճորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հիմնական գործոններն են ողջ տարածաշրջանի կայունության համար, և Թբիլիսին ուրախ է, որ Երևանն ու Բաքուն գտել են խաղաղության ուղին։ 

Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում։ 

Մակա Բոչորիշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Հարավային Կովկասի համար։ 

«Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին, ինչը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,-նշել է վրացի նախարարը։  

 

  • Կիսվել: