Հայաստանի անվտանգության և խաղաղության երաշխիքը ուժեղ և պաշտպանունակ բանակն է. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ու խաղաղության երաշխիքը ուժեղ և պաշտպանունակ բանակն է։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ։
«Մեր բանակը մեզ առաջին հերթին խաղաղության համար է պետք։ Մենք պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ և պաշտպանունակ բանակը շատ կարևոր է խաղաղության համար։ Ուժեղ և պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հետևաբար, մենք միշտ պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, բայց որի խնդիրը պետք է լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը։ Եվ սա է անվտանգության և խաղաղության երաշխիքը, սա է երաշխիքը, որ մենք մեր պետությունը սերնդեսերունդ կփոխանցենք»,- ասել է Փաշինյանը։
շ


