ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի․  Վիկտոր Վասիլև

Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի․ Վիկտոր Վասիլև

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ՝ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

«Ես չեմ կարող ձեզ տեղեկություններ հայտնել, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,-ասել է Վասիլևը:

Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակը օգտագործելու փորձեր՝ իրավիճակը սրելու ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում։

«Մենք օգտագործում ենք ՀԱՊԿ շրջանակներում քննարկումները բոլոր մակարդակներում, որպեսզի մեր հայ գործընկերների ուշադրությունը կենտրոնացնենք արևմտյան երկրների այս գիտակցված քաղաքականության վրա»,- ընդգծել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: