ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Երևանը նույնպես հաստատել էր լուրը՝ նշելով, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։ Օրեր անց Թուրքիան հայտնել էր, որ Հայաստանի հետ բանակցություններում որպես իր հատուկ ներկայացուցիչ կնշանակի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: