ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը․ փոխվարչապետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը․ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը:

«Այս իրավիճակում ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություն որոշելը ամենակարևոր հարցն էր:

Եվ, ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի հարցերը որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց Գրիգորյանը՝ հայտնելով, որ մոտ օրերս հիմնադրամը ծախսերի ուղղությունները մանրակրկիտ կներկայացնի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: