«Հայաստան» դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում այցելելու են Տավուշի մարզ
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական քարոզարշավի շրջանակներում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Տավուշի մարզում։
Այս մասին դաշինքի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված տեսանյութում հայտնել է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ հանդիպումները կկայանան, մասնավորապես, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում։
Սաղաթելյանը մանրամասնել է, որ հունիսի 2-ին, ժամը 13։00-ին դաշինքի անդամները կլինեն Նոյեմբերյանում և քաղաքի մշակույթի տանը համայնքի բնակիչների հետ հանդիպում կունենան։
Քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսված նաև Բերդ քաղաքի մշակույթի տան բակում, ժամը 17։30-ին։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։


