Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի. Կալաս
Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
Կալասն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։
«Անցյալ շաբաթվա ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի։ Ռուսաստանի կողմից գործադրված ծանր ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան»,- գրել է Կալասը:


