Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում. Ռուբինյան (տեսանյութ)
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում: Այս մասին այսօր Հանրային ալիքի եթերում ասել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
«Վերջին հանդիպումը մեր 6-րդ հանդիպումն էր և առաջինը՝ երկու երկրներից մեկում, մեր երկրում, այսինքն՝ մինչ այս բոլոր պաշտոնական հանդիպումներն անցկացրել էինք երրորդ երկրում, մեկ անգամ հենց սահմանին, այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: Սա սիմվոլիկ առումով դրական է, կարծում եմ՝ հաջորդ հանդիպումն էլ Թուրքիայում կանցակցվի։ Ամսաթիվը դեռ որոշված չէ»,-ասել է նա:


