Հայ-իրանական սահմանին հանգիստ է և այն հանգիստ կմնա. Արարատ Միրզոյան
Իրավիճակը հայ-իրանական սահմանին հանգիստ է, և այն հանգիստ կմնա: Այս մասին հունվարի 21-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Հարցին, թե Մոսկվայի և Թեհրանի միջև վերջերս ստորագրված փաստաթուղթը կհանդարտեցնի՞ իրավիճակը հայ-իրանական սահմանին, Միրզոյանը տարակուսանք հայտնեց. «Չեմ կարող թաքցնել զարմանքս: Անկեղծ ասած, սահմանը միշտ եղել է շատ հանգիստ ու ազատ։ Երբեք խնդիրներ չեն եղել։ Այդ պատճառով ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է նա ավելի հանգիստ դառնալ։ Նա հանգիստ կմնա: Այդպես ավելի ճիշտ է ասել»,- ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։