շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ հանդիպումը մեկնարկել է. դրան մասնակցում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ հանդիպումը մեկնարկել է. դրան մասնակցում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Մեկնարկել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթնաժողովին:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

  • Կիսվել: