հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2020
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապված է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ. մարզպետ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապված է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ. մարզպետ

Ըստ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապված է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ: Այս մասն նա ասաց լրագրողների հետ զրույցում:

Մարզպետը նշեց, որ հուլիսյան դեպքերից հետո սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում: ՛՛Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ՛՛,-ասաց նա:

Չոբանյանի խոսքով՝ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերը, ինչը, հավանաբար, դուր չի եկել թշնամուն։

Մարզպետն ասաց, որ փորձում են պրովոկացիաները շարունակել. ՛՛Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին՛՛։

՛՛Մենք թե՛ ինժեներական, և թե՛ տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա՛՛,-ասսաց Տավուշի մարզպետը:

 

  • Կիսվել: