հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկխոսության հնարավորություններին

Հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկխոսության հնարավորություններին

Մայիսի 6-ին Երևանում Հայկական խորհրդի կազմակերպած հայ-ադրբեջանական մեդիա-փորձագիտական կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային քաղաքական զարգացումներին, անվտանգային մարտահրավերներին և երկխոսության հնարավորություններին։ Այդ մասին հայտնում են Հայկական խորհրդից:
 
Հայկական կողմից մասնակցել են փորձագիտական և մեդիադաշտի մի շարք ներկայացուցիչներ, իսկ ադրբեջանական կողմից՝ փորձագետներ Ֆարհադ Մամեդովը, Զաուր Շիրիևը և Ռուսիֆ Հուսեյնովը։
 
Տեղի է ունեցել ակտիվ քննարկում՝ տեսակետների փոխանակման, հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են երկու հասարակությունների պատկերացումները Հարավային Կովկասում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է վստահության ձևավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և փորձագիտական երկխոսության շարունակականության կարևորությունը։
 
Խորհրդից նշում են, որ հանդիպումն ընթացել է բաց և կառուցողական մթնոլորտում, մասնակիցներից շատերը շեշտադրել են խաղաղության գործընթացում նման քննարկումների նշանակությունը։
 

  • Կիսվել: