ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Հայ-ադրբեջանական հակասությունների պատճառով չի բացահայտվել Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը. Զախարովա

Հայ-ադրբեջանական հակասությունների պատճառով չի բացահայտվել Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը. Զախարովա

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային միջոցների ապաշրջափակման թեմային։

Նա նշել է, որ Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժն ամբողջությամբ չի բացահայտվել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատճառով։

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Չեն ապաշրջափակվել այն երթուղիները, որոնք կապում են Հայաստանն ու Ադրբեջանը, պահպանվում են հակասությունները նաև, մի կողմից, Աբխազիայի ու Հարավային Օսիայի, մյուս կողմից՝ Վրաստանի միջև, որոնք նույնպես ազդում են ճանապարհների հետ կապված իրավիճակի վրա»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այժմ մեծ ջանքեր են գործադրվում «Հյուսիս հարավ» միջանցքի ընդլայնման վրա, այդ թվում՝ Ադրբեջանով ու Իրանով անցնող հարավային երկաթուղիների մոդեռնիզացիայի ուղղությամբ, շարունակվում են աշխատանքները գործող անցակետերի, այդ թվում ՝ «Վերին Լարսի» թողունակության բարձրացման ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ իրենք հանդես ենք գալիս բոլոր ուղղությունները ներդաշնակորեն զարգացնելու և դրանք կիրառելու օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը։

 

  • Կիսվել: