հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հավատում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կկրի Իլհամ Ալիևի անունը. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ

Հավատում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կկրի Իլհամ Ալիևի անունը. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ

«Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը։ Այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը խորհրդարանի արտահերթ նստաշրջանի շրջանակներում հատուկ նիստում, որը նվիրված է «Վաշինգտոնյան համաձայնագրեր․ խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» թեմային:

Ալի Ախմեդովը նշել է, որ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։

Ցանկացած պետության ուժը ցույց են տալիս երեք գործոն՝ տնտեսությունը, բանակը և դիվանագիտությունը։ Դիվանագիտության առաջընթացն ավելի շատ կախված է անհատից և առաջնորդությունից: Վաշինգտոնում ձեռք բերված Ադրբեջանի դիվանագիտական մեծ հաղթանակի հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է:

Սա նաև նոր փուլ է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որը կհանգեցնի Ադրբեջանի միջազգային տնտեսական ինտեգրման հետագա ընդլայնմանը։ Այս հանդիպմանը ստացվել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացման միջազգային երաշխիք։ 

Ադրբեջանական դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը Վաշինգտոնում կայացած բանակցություններն ու այնտեղ ձեռք բերված հաջողություններն են: Վաշինգտոնում դիվանագիտական ​​մեծ հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։

«Զանգեզուրի միջանցքը» նոր պատմության շատ կարևոր նախագիծ կլինի։

Ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ «Զանգեզուրի միջանցքը» պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը»:

  • Կիսվել: