Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ. Քրիստինե Վարդանյան
Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ։ ԱԺ-ում ասել է Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել միայն մի բանի համար, եթե ուզում է կազմաքանդել ՀՀ-ն։ Սահմանագծման ու սահմանազատման շրջանակներում առաջինը պետք է քննարկվի հետևյալ հարցը՝ երբ են ադրբեջանցիները դուրս գալու ՀՀ օկուպացված տարածքներից: Ուրիշ ի՞նչ կարևոր հարց կա։
Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ՀՀ-ն: Եթե էն, ում հետ հայտարարում եք, որ խաղաղությունը հաստատված է, առաջ է տանում իր նպատակները քեզ ոչնչացնելու, ո՞նց եք խաղաղություն հաստատել»։



