չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել, բայց վերջնական գնահատականների համար դեռ վաղ է․ Գրիգորյան

Հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել, բայց վերջնական գնահատականների համար դեռ վաղ է․ Գրիգորյան

Այս պահի դրությամբ՝ նախնական գնահատականներով, հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել, բայց վերջնական գնահատականների համար դեռ վաղ է, և երկու ամսից արդյունքների ամփոփումն ավելի ստույգ կլինի։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կարևոր է այժմ հասկանալ, թե քաղաքացիների ո՞ր մասն է պահպանել աշխատանքը, բայց դրա դիմաց վարձարտություն չի ստացել: Այդ ուղղությամբ արդեն 3-րդ անգամ կրկնում ենք դրամաշնորհային միջոցառումը, որի նպատակն է  օժանդակել ձեռնարկություններին»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, թե գործազրկության ի՞նչ մակարդակ կա երկրում, ասաց. 

Փոխվարչապետի խոսքով՝ մարտի 14-ից ամեն ինչ արել են աշխատատեղեր չկորցնելու համար, քանի որ համավարակով պայմանավորված՝ բիզնեսը ստիպված է եղել կրճատել ծախսերը․

«Պետական հատվածում նման բան չկա, առաջին միջոցառմամբ հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի գործատուն հնարավորություն ունենա անտոկոս դրամական միջոցներ ստանա ու վճարի աշխատավարձ: Նույնն արել ենք երրորդ միջոցառմամբ, 5-րդ, 18-րդ և 21-րդ միջոցառումներով: Աշխատատեղերի պահպանման ուղղությամբ  ամեն ինչ արվել է և մինչև օրս արվում է»։

  • Կիսվել: