շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին ու կանանց. Ալեն Սիմոնյան

Հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին ու կանանց. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնոհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ․  

«Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Այս օրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ՝ նվիրվածության, անսպառ ուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար:

Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ ներշնչանքի աղբյուր է մեզ՝ տղամարդկանց համար: Մեր իշխանությունը հաստատակամ է շարունակել աշխատել հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա իրացնել իր ամբողջ ներուժը՝ առանց խոչընդոտների եւ սահմանափակումների:

Խոնարհումս եւ հարգանքիս խոսքերն եմ հղում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով գարնանային այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ջերմություն, երջանկություն եւ անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում:»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: