երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն պետք է ընդունի Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները. Էրդողան

Հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն պետք է ընդունի Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները. Էրդողան

Հարաբերությունները կարգավորելու համար Երևանը պետք է ընդունի Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ իրենք համոզված են, որ այդ սկզբունքները համապատասխանում են հենց Հայաստանի շահերին և լուրջ խթան կհաղորդեն տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործընթացին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանին ուղղված առաջարկների 5 կետերը:

Նշենք նաև, որ ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին:

  • Կիսվել: