ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը պետք էր արձագանքեր, երբ Ադրբեջանը շարժվեց դեպի Հայաստանի խորքը․ Զատուլին

ՀԱՊԿ-ը պետք էր արձագանքեր, երբ Ադրբեջանը շարժվեց դեպի Հայաստանի խորքը․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սխալեց չարձագանքելով 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը շարժում սկսեց արդեն դեպի Հայաստանի խորքը։

«Դա իսկապես տեղի է ունեցել։ Պետք էր անհապաղ արձագանքել, առնվազն կոչ անել, հրապարակային հայտարարել և այլն։ Սկսեցինք արձագանքելու ուշացումներ ունենալ։ Ու սրանից օգտվեց Փաշինյանը։ Նա շատ ճարպիկ մանիպուլյացիա է անում, նա մանիպուլյատոր է։ Սա միակ բանն է, որ նա գիտի, թե ինչպես անել և անում է դա։ Եվ պետք է ասել, որ Ռուսաստանի նկատմամբ վստահության մակարդակը, իհարկե, նվազում է հենց Հայաստանում՝ կապված այն բանի հետ, որ առավոտից երեկո նրանց ուղեղները լվանում են համացանցում, հեռուստատեսությամբ և այլն։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ», - ասել է Զատուլինը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: